Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր չեղարկել արդեն հայտարարված գնման գործընթացը և հայտարարել նոր գնման գործընթաց:
«2016 թվականին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պետական պատվերի շրջանակներում պատվաստումներ կատարելու համար, անհրաժեշտ պատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ձեռք բերման նպատակով 2015 թվականի նոյեմբերի 19-ին նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ: Գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին օրենսդրության պահանջներին համապատասխան: Սակայն մրցույթի անցկացման ժամանակահատվածում` 2015 թվականի նոյեմբերի վերջերից սկսած, մեր հարևան Թուրքիայում, Իրանում և Ադրբեջանում գրանցվեցին դաբաղ հիվանդության համաճարակներ: Խնդրի վերաբերյալ ճշգրտումներ ստանալու վերաբերյալ սննդի անվտանգության պետական ծառայությունը դիմեց Ռուսաստանի կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտին, որը միաժամանակ հանդիսանում է պատվաստանյութեր արտադրող: Նրանց կողմից ուսումնասիրվեց, և ընդամենը երկու օր առաջ մեջ տեղեկացրել են, որ հիվանդությունը դաբաղի նոր տիպ է, որը հայտնաբերվել է Թուրքիայում և Իրանում առկա հիվանդ կովերի մոտ:
Հաշվի առնելով օդակաթիլային եղանակով արագ տարածման վտանգը` Հայաստանում հիվանդության տարածումը կանխելու նպատակով ինստիտուտի կողմից առաջարկվեց հանրապետությունում մինչև այժմ օգտագործվող հակադաբաղային պատվաստանյութի փոխարեն ձեռք բերել նոր շիճուկաբանական տիպերով պատրաստված պատվաստանյութ, որն ավելի արդյունավետ կլինի հիվանդության կանխարգելման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ է վերոհիշյալ մրցույթը` հակադաբաղային պատվաստանյութի մասով, հայտարարել չկայացած` գնման պահանջի դադարման հիմքով, և նոր մրցույթը համապատասխանեցնել դաբաղ հիվանդության նոր չափանիշներին»,- ներկայացրեց Սերգո Կարապետյանը: