Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճամբարակում խոշոր եղջերավոր անասունների անկումը դաբաղ հիվանդությամբ չէ պայմանավորված. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պնդեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:
«Վիրուսային այդ հիվանդությունը գոյություն ունի Հայաստանի հարեւան երկրներում: Հայաստանի բոլոր մարզերում, դաբաղի հետ կապված, կանխարգելիչ լուրջ հակահամաճարակային միջոցառումներ ենք իրականացրել: Հիվանդության հետ կապված` բուֆերային գոտի գոյություն ունի` Մեղրիից մինչեւ Աշոցք, ինչպես նաեւ ունենք բուֆերային գոտի Ադրբեջանին սահմանակից տարածքներում: Հայաստան հիվանդության մուտքը կանխարգելելու համար լուրջ աշխատանքներ են կատարվել, եւ մինչ օրս դաբաղ հիվանդությունից անկման ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասաց նա եւ հավելեց, որ անասունների անկումներն այլ`արյան պարազիտային հիվանդության հետեւանք են եղել:
«Համենայն դեպս, լաբորատոր հետազոտությունները դաբաղ չեն արձանագրել»,- ընդգծեց գյուղնախարարի տեղակալը:
«Երկիր»-ի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ իրավապահ մարմինները եւ գյուղնախարարությունը շաբաթներ շարունակ չեն թույլատրել Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից կաթնամթերք արտահանել, պաշտոնյան հայտնեց, որ դա մինչ լաբորատոր ուսումնասիրություններն էր, ներկայումս խնդիրը լուծվել է: «Աշտարակ կաթ»-ը Ճամբարակից շարունակում է կաթ մթերել: Պարզապես ընկերությունն ամբողջ Հայաստանի տարածքում իջեցրել է կաթի գինը: Ինքս անձամբ եմ ընկերությանը նամակ գրել ու պատասխան ստացել, որ, կապված եղանակային փոփոխությունների հետ, իջեցրել են մթերման գները: Եթե նախկինում մեկ լիտր կաթը գյուղացուց ընկերությունը գնում էր 155 դրամով, ապա այսօր այն գնում է 10 դրամով պակաս»,- ասաց Գ. Բաղիյանը: