Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած:
Փրկարարներն ու ոստիկանները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել են նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 24-ամյա Անի Հայրապետյանին, ում շտապ օգնության ավտոմեքենան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է Հերացու անվան հիվանդանոց:
Հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Առաքելյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ աղջկան երեկ վիրահատել են:
«Վիրահատությունը հաջող է անցել: Նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Այս պահին կարող ենք ասել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Առաքելյանը: