|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ճապոնիայի Միջազգային քրիստոնեական համալսարանի տարածքում տեղադրել է Խաղաղության խաչքար։
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ելույթ ունեցան Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Միջազգային քրիստոնեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կակուտարո Կիտաշիրոն և համալսարանի ռեկտոր Ջունկո Հիբիյան, ներկա էին Ճապոնիայի հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի անդամներ։
Ելույթներում, մասնավորապես, նշվեց, որ Ճապոնիայում հայկական առաջին խաչքարի տեղադրումը կարևոր և խորհրդանշական քայլ է, հաշվի առնելով, որ այն իրականացվել է քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կողմից և խաղաղության ու բարեկամության պատգամ է հանդիսանում ժողովուրդներին և գալիք սերունդներին։ Նշվեց նաև, որ խաղաղության խաչքարի տեղադրումը հայ-ճապոնական բարեկամության շարունակության և ամրապնդման վկայությունն է։
ՀՀ ԱԳՆ