|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ հուլիսի 16-17-ը բաց բանավեճեր է վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարների մակարդակով, հայտնում է РИА Новости-ն։
Հուլիսի 1-ին Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահությունը մեկ ամսով անցել է Ռուսաստանին։
Երեքշաբթի Լավրովը կմասնակցի բազմակողմ համագործակցության վերաբերյալ բաց բանավեճի։ Չորեքշաբթի օրը ռուս նախարարը բաց նախարարական բանավեճ է վարելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Պաղեստինի հարցի շուրջ։
Ինչպես հայտնում են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից, նախարարի այցի ծրագիրը ձևավորվում է մի շարք երկրներ, որոնք հետաքրքրություն են հայտնել երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն, Նյու Յորքում կայանալիք միջոցառումների շրջանակում, Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հանդիպում չի խնդրել: