Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ տարում 43-ով ավելացել է ներառական դպրոցների թիվը, 4700 աշակերտ է սովորում ներառական համակարգով: Այս մասին լրագրողներին իր ամփոփիչ ասուլիսում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյան: Ըստ նրա` ներառականությունը պետական քաղաքականություն է կրթության ոլորտում:
«Հայաստանն առաջին երկրներից է եվրոպական երկրների շարքում` ներառական կրթության համակարգում ունեցած հաջողությունների առումով: Մենք համընդհանուր ներառականության մասին օրենք ենք ընդունել, չնայած այն հանգամանքին, որ երկու կարևոր մարտահրավեր ունենք` ֆինանսների հետ կապված, քանի որ խոսքը հսկայական գումարների մասին է, և միանգամից անել ամեն ինչ հնարավոր չէ, և մտածելակերպի խնդիր` ներառականություն միգուցե նախ նշանակում է մտածելակերպի փոփոխություն, որ իրար հանդուրժենք` անկախ ամեն ինչից: Հայաստանը շատ ավելի առաջ է գնացել ներառականության համակարգում` իր բոլոր խնդիրներով հանդերձ»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` մտածելակերպի խնդիր ունեցողներն ասում են, որ չեն ուզում իրենց երեխան սովորի խնդիր ունեցող երեխայի հետ, իսկ մյուս մասն ասում է` ինչ անում եք, լավ եք անում, բայց լավ չեք անում:
«Ներառականության ներդրումը հասարակության բարիացմանը կբերի»,- հավելեց Աշոտյանը: