Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրակրթական ոլորտում համընդհանուր ներառականության հասնելու` մեր երազանքը հարուստ երկրների երազանք է, բայց ցանկության դեպքում կարող ենք հասնել ամեն ինչի. այսօր ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` համընդհանուր ներառականությունը բարի հասարակություն կառուցելու բացառիկ հնարավորություն է: «Կրթությունն է այն հիմնական միջոցը, որով կարելի է լուծել կրթական առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների խնդիրը: Մեր խնդիրն է կրթության միջոցով հասարակությանը վերադարձնել նրա բոլոր անդամներին: Այս ճանապարհին, բնականաբար, բազմաթիվ խոչընդոտներ ենք ունենում, քանի որ խնդիրը նաև հասարակական ընկալման մեջ է, ընդհանուր ներառականության հարցը նաև մտածելակերպի խնդիր է»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` տարիներ առաջ իրավիճակն այլ էր հանրապետությունում. մենք սովոր չենք տեսնել նման երեխաների և ջայլամային քաղաքականությամբ մտածել ենք, որ մեզ շրջապատում են միայն մեզ նման մարդիկ: «Սակայն 2014-ին մենք օրենք ընդունեցինք, ըստ որի` մինչև 2025-ը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Սակայն համընդհանուր ներառական համակարգի դեպքում նույնպես մենք չենք կարող ամբողջությամբ հրաժարվել հատուկ դպրոցներից»,- ասաց Աշոտյանը:
Նախարարի հավաստմամբ` իրենք գիտեն, թե ամեն տարի ինչ պետք է անեն, բայց խնդիրը միայն թղթաբանությունը չէ, քանի որ տվյալ դեպքում արվածը ձևականություն կթվա: Ներառականությունը, ըստ Աշոտյանի, պետք է վարակի բոլորին: