Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացնում է ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ երաժշտական և արվեստի դպրոցներում: Ծրագրին մասնակցում են 26 ուսումնական հաստատություն՝ շուրջ 500 մանկավարժ: Դասընթացների առաջին փուլն անցկացվեց հունվարի 31-ից փետրվարի 18-ը, ավարտին մասնակիցները ստացան վկայականներ։ Այժմ երկրորդ փուլն է ընթանում։ Ծրագրի շրջանակում ամեն ամես նոր ուսուցիչներ են մասնակից դառնում դասընթացներին։ Պրակտիկ դասերի, հաջողված պատմությունների ու դասերի միջոցով կատարվում է փորձի փոխանակում։
Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: Ծրագիրը միտված է մանկավարժների մոտ ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում: