կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 13:27
Հասարակություն

ՀԷՑ-ի գնումը մեզ համար բիզնես է. Սամվել Կարապետյան

 ՀԷՑ-ի գնումը մեզ համար բիզնես է. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեծ հարցազրույց է տվել РБК–ին, որում անդրադարձել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելուն։

Խոսելով այն մասին, թե ինչու է ձեռք բերել մի ընկերություն, որը հսկայական պարտքեր ունի, կարելի՞ է, արդյոք, դա բարեգործություն համարել, Կարապետյանն ասել է հետևյալը․ «Ոչ, իհարկե, հասկանալի է, որ դա բարեգործություն չէ։ ՀԷՑ-ը լավ ընկերություն է` երկարաժամկետ ակտիվ, և մեր ղեկավարման ներքո ավելի լավը կդառնա»։

Հարցին` ճի՞շտ է, արդյոք, որ, բացի «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից, ՀԷՑ-ը գնելու առաջարկով իրեն դիմել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետը՝ Երևանում մեկնարկած ցույցերից հետո, գործարարը դրական պատասխան է տվել. «Այո, ՀՀ իշխանությունները խնդրել են այդ մասին»։

Կարապետյանը նշել է, որ ներկայումս հաջողվել է փակել ընկերության ունեցած պարտքի 20%-ը, սակայն հրաժարվել է ասել՝ որքանո՞վ է ձեռք բերել ընկերությունը։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի պարտքը կազմում էր 220 մլն դոլար։

Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ է, որ Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը քաղաքական նպատակով, որպեսզի իր եղբայրը` Կարեն Կարապետյանը, դառնա երկրի վարչապետ: Գործարարը պատասխանել է․ «10 տարի է` այդ մասին գրում են, սակայն այդ տարիների ընթացքում ՀՀ վարչապետ նա չդարձավ։ ՀԷՑ-ի գնումը մեզ համար բիզնես է և հայրենիքին ցուցաբերած օգնություն»: