կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-21 17:31
Քաղաքական

Հին քարտեզով նոր քաղաք չես գտնի. ՀՅԴ-ականները՝ Ջերմուկում

Հին քարտեզով նոր քաղաք չես գտնի. ՀՅԴ-ականները՝ Ջերմուկում

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝  միայն «Այո» ասելով ոչինչ չի փոխվի և ՀՅԴ-ն միայն «Այոո» ասելով չի բավարարվի: Ըստ նրա՝ պետք է «Այո» ասել եւ հետամուտ լինել, որ սահմանադրական փոփոխություններն ի կատար ածվեն:  

«Ուզում եմ` «Այո» քվեարկողները պահանջեն «Այո» քարոզիչներից արդյունքներ եւ չլինի, որ արդյունքներ չլինեն: Ես ուզում եմ՝ համակարգը փոխվի, իսկ այս համակարգով ով էլ գա` նույնը կլինի: Եկեք սրտանց գնանք «Այո»-ի: Նոր Հայաստան կառուցելու համար  մեզ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, հին քարտեզով նոր քաղաք հնարավոր չէ գտնել` անկախ նրանից, թե այդ քարտեզն ինչքան ճշգրիտ է»,-Ջերմուկ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Քննարկմանը ներկա քաղաքացիներից մեկը` Զենֆիրա Սարգսյանը, հայտարարեց, որ «Այո» է քվեարկելու սահմանադրական փոփոխություններն, քանի որ կարծում է, որ դրա կարիք կա. «Բարեփոխումների անհրաժեշտությունը կյանքն է բերել, սահմանադրական փոփոխություններն անցել են միջազգային փորձագետների ձեռքի տակով: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ բարեփոխումներն արվել են համաժողովրդական ցանկության արդյունքում: Բոլորը համոզվել են, որ այսպես հնարավոր չէ: Ես գտնում եմ` պետք է «Այո» ասել մեր պետության համար կարեւոր փաստաթղթին, եւ աշխատենք յուրաքանչյուրս մեր տեղում ճիշտ լինել»:

Քաղաքացին հույս հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովին լիազորություններ կվերապահվի հետագայում՝ անհրաժեշտութան դեպքում որոշ դրույթներ փոխել, որպեսզի հերթական անգամ նոր Սահմանադրություն չփոխվի և ժողովորդը ստիպած չլինի նոր ընտրությունների գնալ: