Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից։ «ՀԺ»– ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել և օրերս մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ։
Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ նոյեմբերի 3-ին և ուղարկել էր կադրերի ռեզերվ։ Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը։
Նա առանձնակի աչքի էր ընկել և 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, և դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում։ Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ։ Փաստորեն, անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր և իր նմանների ապականած Հայաստանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։