Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդեդնային կոմբինատ» ՓԲԸ-ի ջրատարը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 38-րդ կմ-ին այրվում է «ՄԱԶ» մակնիշի 34 SP 005 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը՝ բեռնված 20 տ ամոնիումի նիտրատով (NH4NO3 (սելիտրա)): Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.46-ին, մարվել` 06.07-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի թափքը և ներսում գտնվող ամոնիումի նիտրատը (20 տ):
Ժամը 06.07-ից մինչ 06.40-ը Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: