|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 1-ին, ժամը 15:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:05-ին:
Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Յ. Ս.) ` ամբողջությամբ, ավտոմեքենայի վրա բեռնած մոտ 220 հակ անասնակեր և հնձած արտ՝ մոտ 300 քմ: