Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում քննարկվում է «ԿԲ-ի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ 2 հիմնական նպատակ ունեն՝ սահմանել ֆինանսական խմբերի կարգավորման և վերահսկողության սկզբունքները: Նաև՝ ներկայացուցչական գործառույթները լիարժեք իրականացնելու համար նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալների թիվը ավելացնել ևս մեկով, ստեղծել նոր մարմին:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նրան, թե նոր աշխատակարգի անցնելու արդյունքում ի՞նչ հաստիքներ են ավելանալու, որքա՞ն աշխատավարձ են ստանալու, մասնավորապես՝ ԿԲ նախագահի տեղակալը, այդ հաստիքն ավելացնելը որքա՞ն է նստելու բյուջեի վրա, և որքանո՞վ է դա արդարացված:
ԿԲ նախագահը պատասխանեց, որ ԿԲ-ն պետական բյուջեից ընդհանրապես չի սնվում: «Նոր տեղակալը ստանալու է նույն աշխատավարձը, որքան որ մյուս տեղակալն է ստանում, հիմա ստույգ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է արդարացված նոր տեղակալի հաստիքի ստեղծումը, Ջավադյանը պատասխանեց. «Մենք հիվանդանալու իրավունք չունենք, ասենք՝ եթե իմ տեղակալը մեկնի գործուղման, ես էլ չգամ աշխատանքի, փաստաթղթերը չեն ստորագրվի: Մենք այդպիսի դժվարություններ ենք ունենում»: