կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 10:52
Հասարակություն

Արթուր Ջավադյանը Բազելում մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

Արթուր Ջավադյանը Բազելում մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։

Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։

Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։

Նշենք, որ Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային եւ ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային եւ ֆինանսական գործակցությանը եւ կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային եւ շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով եւ այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով եւ քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը եւ ներդրմանը: