|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
ԿԲ-ից հայտնում են, որ Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական ոլորտի զարգացման ռազմավարության, ֆինանսական ոլորտում կիբեռռիսկերի, ՓԼ/ԱՖ օրենսդրության և ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների և այլ թեմաներ:
Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերի միջև վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը:
Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: