|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Հրապարկ»-ը գրում է.
«Դոլար-դրամ «բումից» սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժևորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, և ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաև այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար: Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր տեղի ունեցել ապրանքային «բորսայում» և խանութներում, այլև անշարժ գույքի շուկայում, վարձով բնակարանների գները երկրաչափական աճ էին արձանագրել հիպոթեքային վարկերի մերժման պատճառով:
Մեր տեղեկություններով, նախորդ օրը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր մոտ է կանչել բանկիրներին և «հրահանգել», որ «չլնեմ-չիմանամ»՝ վարկերի տրամադրումը պետք է շարունակել, ինչն առաջացրել է բանկիրների խոր, սակայն «խուլ» դժգոհությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: