Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։
«3 օր տանջվելուց հետո ապօրինի որոշում կայացրեց դատարանը։ Որեւէ քնչական գործողություն չէին արել, որով կհկնավորվեր Դավիթի արարքը, կբարձրացնեին հիմնավոր կասկածը։ Ունեին մի երկու-երեք անորակ քննչական գործողություններ, որ նախկինում էին արված, դրանք դրեցին հիմքում»,- հայտնել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: