|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արտակ Դավթյանի և Գագիկ Մելիքյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթեցմամբ քննարկելու և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշեց, որ քննարկել են և որոշել գտնել խնդրի լուծման ոսկե միջինը, որը ընդունելի կլինի հանրության կողմից: Նա նշեց, որ առաջարկություններ եղել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների կողմից: Ըստ այդմ՝ մատները թանաքոտելու առաջարկը չի ընդունվել, քանի որ դա հսկայածավալ ընթացակարգային պրոցես է, բացի այդ՝ ժամանակը չի բավարարում այդ հարցը պատշաճ լուծելու համար: Սահակյանի անձնական կարծիքով՝ մատները թանաքոտելը բնորոշ է հետադիմական երկրներին, օրինակ` Աֆղանստանին, մինչդեռ՝ եվրոպական երկրներն այդ տարբերակից չեն օգտվում:
Ընդունվել է այն առաջարկը, որը ներկայացրել են ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, այն է` ընտրացուցակներու՝ լրացուցիչ նշումների սյունակում, նշվի, թե որ քաղաքացիներն են ընտրական պրոցեսին մասնակցել նույնականացման քարտերով, որը հետո կհաշվառվի ու առանձին արձանագրություն կազմվի, թե որքան մարդ է քվեարկության մասնակցել այդ ընտրատեղամասում նույնականացման քարտով: