Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մայիսի 21-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսավ մի հրապարակում, որն ամփոփում էր համացանցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հասցեին հնչեցված մեղադրական ակնարկները: Մասնավորապես ակնարկվում էր, որ Ռ. Խաչատրյանը կապ է ունեցել ինչ-որ վթարի պատմության հետ: Նախարարը տիկնոջ հետ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` հրապարակման հեղինակներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Դատախազությունից նյութերն ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն: «Ժողովուրդ»-ը ոստիկանությունից փորձեց պարզել այդ դիմումի ճակատագիրը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան՝ ասացին. «Հրապարակումների ուսումնասիրությամբ դրանցում հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ՔՕ-ում վիրավորանք եւ զրպարտություն արարքները 2010թ. ապաքրեականացվել են ու նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ուստի թողնվել է անհետեւանք»: Այսպիսով՝ դեռեւս անհայտ է մնում, թե որքանով էին իրական հրապարակված լուրերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: