Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. «Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները համոզված են, որ վերջինիս անհիմն են անազատության մեջ պահում։
Իսրայել Սարգսյանի մայրը՝ Անժելա Բեգինյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունների դեմ պայքարելու այլ ճանապարհ չի տեսնում։ Սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությանը։
Անժելա Բեգինյանի խոսքերով՝ դատավարությունը միտումնավոր արհեստական կերպով ձգձգվում է, քանի որ մեղադրող կողմը գիտակցում է, որ Իսրայել Սարգսյանի մեղքն ապացուցող փաստեր չունի։ Ըստ տիկնոջ՝ շուտով դատավարության մեկ տարին կլրանա, սակայն գործընթացն այդպես էլ չի թևակոխում ապացույցների հետազոտման փուլ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։