|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչթարօղլուն ծաղրել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով երիտասարդներին խոստացել էր, որ կողակից փնտրելիս կարող են դիմել «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Ըստ Hurriyet-ի՝ հարցին, թե՝ «մենք գործ գտնում ենք, բայց աղջիկ գտնելու հարցում կարո՞ղ ենք Ձեզ դիմել», Քըլըչթարօղլուն պատասխանել է. «Մենք փորձում ենք կենսաթոշակառուների և աշխատողների համար աշխատանք գտնել: Կին գտնելու հարցով Էսրա Էրոլը (Թուրքիայում ամուսնության ծրագրերի հայտնի հաղորդավար) և Դավութօղլուն են զբաղվում»: