|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն սենսացիոն հայտարարություններ է արել դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողության մասին:
Ըստ Taraf-ի՝ Քըլըչթարօղլուն պնդել է, որ դեկտեմբերի 17-ի գործընթացը սկսվել է դեռեւս երկու տարի առաջ, երբ Էդիրնեում բեռնատարի մեջ հերոին էին հայտնաբերել:
«Դեկտեմբերի 17-ը մի ամսաթիվ է, որը ցույց տվեց, թե ինչպես է երկիրը թալանվում: Դեկտեմբերի 17-ը վկայում է երկրի թալանման մասին: Այնպիսի տպավորություն է, թե իշխանությունը այդ օրը հրահանգեց բացահայտել կոռուպցիայի գործը: Նման բան չկա: 2014 թվականին Քափըքուլեում մի բեռնատարի մեջ հերոին էին հայտնաբերել, ահա սա է այդ գործողության սկիզբը»,- ասել է նա: