Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Փոշմանե՞լ է ԲՀԿ-ն և չի պատրաստվում «անհնազանդներ» Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին Աժ մշտական հանձնաժողովներից հետ կանչելու գործընթաց սկսել, հարցրինք ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանին։ «Իրենք մեր գործընկերներն են, մնում են մեր գործընկերները, մոտ օրերս կլինի քաղխորհրդի նիստ, որտեղ ընդարձակ քննարկում կլինի, և կքննարկենք։
Ամեն դեպքում,նման հարց դրված չէ, և նման հարցի անդրադարձ էլ դեռ չի եղել»։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու համար որոշել էր այս երկու պաշտոնյաներին հետ կանչել միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակության կազմից։ Է. Վարդանյանը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Ս. Մարգարյանը գլխավորում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը։ Իրականում ԲՀԿ-ն փոշմանել է զուտ այն պատճառով, որ դա բավականին լուրջ գործընթաց է, այն պետք է կատարվի փակ– գաղտնի քվեարկությամբ, և նույնիսկ խմբակցության որոշ անդամներ դեմ են արտահայտվել նման մտադրություններին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։