|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014թ. գործունեության մասին զեկույցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա բնորոշմամբ` բոլորի նպատակն է ունենալ առողջ, ազգային դաստիարակությամբ, բարոյական սերունդ: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ առանց ճանաչողության հայրենասիրություն չկա, հետեւաբար` հարկավոր է ավելացնել ճանաչողական հաղորդումները:
«Կա հաղորդումների շարք, որ առավոտից իրիկուն ճաշ են սարքում, հրավիրում են՝ ինչ են սիրում ուտել: Ամեն ինչը չափ ունի, լավ, հո որկրամոլ չե՞նք: Ալիքները փոխում ես, մի քանի հատ նման հաղորդում ունեն: Մեր նպատակը ո՞րն ա՝ ով ինչ լավ բորշչ ա սարքո՞ւմ, թե՞ ձվածե՞ղ ա սարքում: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- նշեց նա:
Շարմազանովի կարծիքով` նոր սերնդին պետք է դաստիարակել, պետք է մեր հերոսներին ներկայացնել: Նաը նշեց, որ քրիստոնեական սերունդ դաստիարակելու մասին ենք խոսում, սակայն եկեղեցու հետ կապը գրեթե բացակայում է: Արցախյան ազատամարտի մասին շատ քիչ ֆիլմեր կան: Երաժշտության 90 %-ը կլկլոց է, 10%-ի մեջ ենք տեղավորում ճաշակ: