Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց «Անդրկովկասի եվրասիական ինտեգրացիան-տարածաշրջանի հեռանկարները» թեմայի շուրջ: Նա նշեց, որ ողջ աշխարհի տնտեսական ճգնաժամն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի վրա` անկախ նրանից, թե որ միության անդամ է:
«2008 թվականի ճգնաժամը դեռևս չի ավարտվել: Ես ուզում եմ նշել, որ մենք, ժամանելով Հայաստան, հնարավորություն ունենք տարբեր փորձագետների հետ համագործակցելու, ինչը ես շատ կարևորում եմ: 2015 թվականից, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ, մենք ավելի մտերմացանք, մենք եղբայրական պետություններ ենք: Շատ կարևոր է համագործակցության հետագա տեսքը որոշել»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա` հարկավոր է միասին այդ համագործակցության եզրերը գծել: «Երկրները հավասար գործակիցներ են, չկա մեծ և փոքր, հավասարություն է այստեղ: Ավելի հեշտ կլինի, երբ ճգնաժամը միասին հաղթահարենք»,- ասաց Մարտինովը:
Նա ընդգծեց, որ թեև միջազգային լրատվամիջոցներն ամեն օր չէ, որ անդրադառնում են Հայաստանին, միևնույն է, Հայաստանը շատերի ուշադրության կենտրոնում է:
«Կարելի է նայել քարտեզին և տեսնել` ինչ հարևաններով է շրջապատված Հայաստանը: Հայաստանն այսօր իսկապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մեր տարածաշրջանի ներսում գտնվելով`Հայաստանն էլ է հայտնվում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց ռուս քաղաքագետը: