կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 17:18
Առանց Կատեգորիա

Հայաստանը նույնպես հայտնվել է կիբերլրտեսների ուշադրության կենտրոնում

Հայաստանը նույնպես հայտնվել է կիբերլրտեսների ուշադրության կենտրոնում

«Կասպերսկու լաբորատորիան» զեկույց է հրապարակել ընկերության լայնածավալ ուսումնասիրության մասին, որը բացահայտում է կիբերհանցագործների գործողությունները տարբեր երկրներից դիվանագիտական, կառավարական եւ գիտական բնույթի գաղտնի տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Հիմնականում հանցագործները թիրախ են դարձրել նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, Արեւելյան Եվրոպայի, նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները:

 

2012 թվականի հոկտեմբերին «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները սկսել են հետաքննել դիվանագիտական միջազգային ներկայացուցչությունների համակարգչային ցանցերի վրա հարձակումները: Նրանք բացահայտել են լայնամասշտաբ լրտեսական կիբերցանց եւ փաստերի ուսումնասիրությամբ հանգել եզրակացության, որ «Կարմիր հոկտեմբեր» կոչվող գործողությունը սկսվել է դեռեւս 2007 թվականից եւ շարունակվում է մինչ օրս:

 

Kaspersky Security Network ծրագրի միջոցով  մասնագետները կազմել են այն երկրների ցուցակը, որոնք ամենաշատն են վարակված Backdoor.Win32.Sputnik լրտեսական վնասակար ծրագրով: Այսպես, ըստ վարակվածության աստիճանի` Ռուսաստան`38, Ղազախստան` 21, Ադրբեջան` 15, Բելգիա` 15, Հնդկաստան` 14, Աֆղանստան` 10, Հայաստան` 10, Իրան` 7, Թուրքմենստան` 7, Ուկրաինա` 7, ԱՄՆ` 6 եւ այլն: