Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ էր հանդիպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրանխիստ վրդովեցնում էր գրեթե յուրաքանչյուր լրագրողի յուրաքանչյուր հարցը քաղաքականության վերաբերյալ:
Լրագրողները հարցրեցին` չի՞ մտահոգվում, որ կարժանանա Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի բախտին, ով նույնպես սիրում էր հայտարարել. «Ինչ անում եմ` ժողովրդի ու երկրի համար եմ անում»:
Արա Աբրահամյանը որևէ հարցի ուղիղ պատասխան այդպես էլ չտվեց: «Ծառուկյանը մեր շատ լավ ընկերն ա: Իհարկե, իր հետ կապված ամեն ինչ հաշվի ենք առնում, ո՞նց կարող ենք հաշվի չառնել: Իր որոշումն էր` քաղաքականությունից դուրս գալ: Մենք, ցավոք, պատմությունից դասեր չենք քաղում: Մենք եթե որոշենք, որ գնում ենք` ընտրությունների մասնակցելու, մենք խնդիր չունենք որևէ մեկի հետ, մենք կլինենք շատ պարզ, ժողովրդավար ու թափանցիկ: Եթե կհավաքենք մեկ ձայն, ուրեմն թող լինի մեկ ձայն: Գիտեք` ես չեմ ուզում որևէ մեկին նմանվել կամ համեմատվել, եթե ուզենայի որևէ մեկին նմանվել, ապա Մարալիկից կհասնեի Արարատյան դաշտավայր: Ես չեմ ուզում որևէ մեկին արժեզրկել, բայց իմ անցած ճանապարհը նման չէ որևէ մեկի անցած ճանապարհին: Եթե ես ասեմ, որ 17 երկիր ինձ պարգևատրել է, դուք երևի կմտածեք, թե Աբրահամյանն այնքան փողը տվել ու շքանշանները առել ա: Ու եթե ես ասեմ իմ ամբիցիաների մասին, դուք շատ կզարմանաք»,- ասաց նա` հավելելով, որ իր ունեցած հնարավորություններով երկրորդը չկա Հայաստանում, համենայն դեպս, ինքը չի տեսնում իր նման հնարավորություններ ու կապեր ունեցող երկրորդ մեկին:
Լրագրողները հարցրեցին նրա տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Արա Աբրահամյանը պատասխանեց, թե կառավարման համակարգ ընտրելը Հայաստանի ժողովրդի ընտրության հարցն է, իսկ ինքը պատրաստ է աշխատել այն օրենքներով ու Սահմանադրությամբ, որը կընդունվի Հայաստանում: