|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել էինք, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու վերաբերյալ` ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատգամավորը հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շրջանակը շատ նեղ է. իշխող կուսակցությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված հանձնաժողովն է` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքն այնտեղ զբաղվել է լոբբիզմով, մենք փաստեր էլ ունենք»:
Yerkir.am-ի հետ զրույցում ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը նշեց. «Նման անհեթեթություններին մենք չենք պատասխանում, չենք մեկնաբանում, և եթե Լևոն Զուրաբյանը փորձում է ՍԴ նախագահի դեմ գործ հարուցել, ապա ոստիկանությունը հանգիստ կարող է Լևոն Զուրաբյանի դեմ գործ հարուցել»: