Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության:
«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի: Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: Արա Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին, եւ եւս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում