Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է մի շարք տնտեսական խնդիրների, մասնավորապես խաղողի մթերման շուրջ առաջացած խնդրին:
«Այս հարցը լուծման պրոցեսում է, գործընթացն ընթանում է, մենք հետևում ենք: 2015թ-ին պատրաստի արտադրանքի իրացումը նվազել է, վերամշակող գործարանները ունեն ֆինանսական խնդիրներ, քանի որ իրացում չեն ունեցել: Այս տարի, ի ուրախություն բոլորիս, խաղողի բերքը մեծ ծավալներ է ունեցել, ու մենք կազմակերպված աշխատում ենք բոլոր վերամշակող կազմակերպությունների հետ: Դրանց թիվը մոտ 50 է, որպեսզի ընդունվի ամբողջ բերքը»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ նույն հարցը բարձրացվեց ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Գյուղնախարարը ինչպես միշտ տալիս էր նույն պատասխանը, որ բերքը առանց մթերման չի մնա: