Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱՄՆ-ում կայացած խաղաղության գլոբալ քննարկաման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, դրա նշանակությանը:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ արձանագրեց, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել գլոբալ խաղաղապահության միջոցառմանը։ Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը խրախուսում է Հայաստանի մասնակցությունը և, մեր երկիրը դիտվում է որպես հուսալի գործընկեր։ Նախագահը սա կարևորում է և դիտում մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկը»:
Նրա բնորոշմամբ`ամբողջ հարցը կայանում է նրանում, որ այսօր շատ է խոսվում այն մասին, որ կոնֆլիկտի կարգավորման լուծման համար կօգնի սահմանի երկայնքով խաղաղապահ ուժերի տեղակայումը, բայց խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրը օրակարգային կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ առանցքային կարևորագույն հարցերի շուրջ ձեռք են բերվում պայմանավորվածություններ: Հարությունյանի խոսքով` Ադրբեջանի կողմից դիպուկահարների առկայությունն առաջնագծում լարվածության նպատակ է հնետապնդում և այժմ չկան խաղաղապահ ուժերի տեղակայման հարց:Նրա համոզմամբ՝ մի բան ակնհայտ է, որ մեր հարևանը հանգիստ չէ և այսօր պետք է բոլորս հասկանանք, թե ինչու է այդպես: «Խնդիրը հենց բուն Ադրբեջանի ներսում է, իսկ ներքաղաքական կյանքն այնտեղ անչափ լարված է, քաղաքացիական հանրությունը ոտնահարված, և Ալիևը այլ ճանապարհ չունի, քան սահմաններին լարվածություն ստեղծելով հանրության ուշադրությունը շեղելը»,- ասաց Հարությունյանը: