կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 22:36
Իրավական

Նոր մանրամասներ` Լիսկան երեք հազար դոլար է առաջարկել ծեծված տղաների մորը

Նոր մանրամասներ` Լիսկան երեք հազար դոլար է առաջարկել ծեծված տղաների մորը

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի եղբայր Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն և դաժանաբար ծեծել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին:

 

Նշենք նաև, որ ոստիկանությունն արդեն հաստատել է մեր այս տեղեկությունը: Եվ ահա, չնայած այս փաստին, Լիսկան հերթական անգամ փորձում է եղբորորդուն ջրից չոր դուրս հանել: Ըստ մեր աղբյուրի` Խաչատրյաններն այցելել են Կուլակի տուն և երեք հազար դոլար առաջարկել Արթուրի և Գոռի մորը, որպեսզի նա աղմուկ չբարձրացնի և լռի:

 

Զավեշտալի է, որ Լիսկան և նրա հարազատները փորձում են ծածկել մի բան, որը ոստիկանությունն է արդեն պաշտոնապես հաստատել: Ի դեպ, ծեծված տղաների մայրը Խաչատրյանների ծածուկ այցից հետո սկսել է հայտարարել, թե որդիները միջադեպի մեջ են ընկել մեքենա գնելու համար ճանապարհ ընկնելու ժամանակ, ավելին` որ ոստիկանության մատն է խառը:

 

Մեզ հայտնի է դարձել նաև, որ Խաչատրյանները ծեծից հետո տղաներից Գոռին տարել են իրենց բարեկամներից մեկի տուն, փորձել բուժել կոտրված ոտքը և բազմաթիվ վերքերը:

 

Թե այս էլ որերորդ դեպքից հետո ի՞նչ կասեն պատկան մարմինները, դեռ հստակ չէ: Բայց որ Գորիսի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ Լիսկայի ինքնագոհ հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ նա երբեք չի փոխվի, իրեն արդեն «վերարտադրված» է զգում ու դեռ կարող է նման կերպ  իրեն պահել, փաստ է: