|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել են Հին Հալեպ, Ճալաա, Աշրաֆիե և Սապաա Պահրաթ շրջանները. տեղեկացնում է «Գանձասար»-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:
Ըստ աղբյուրի՝ զինյալներն իրենց ընտանիքների հետ նահանջել են Շեյխ Մաքսուտ շրջանի արևելյան և արևմտյան հատվածներից: Նրանց դիրքերում տեղակայվել են քրդական պաշտպանական ջոկատներ:
Տեղի բնակիչները հաստատել են, որ այսուհետ սիրիական բանակն ու քրդական ջոկատները միասնաբար կվերահսկեն շրջանի ապահովությունը: