|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի կայարնաի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ն.-ի (44 տարեկան) դին:
Տեղանքի դժվարանցանելիության հետևանքով հրշեջ-փրկարարները Թումանյան կայարանից դիերը տեղափոխել են դեպի Դեբեդ գյուղի «Ջրաղացներ» կոչվող տարածք շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելու համար: