կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 15:29
Հասարակություն

«Նիվա»-ն այրվում էր

«Նիվա»-ն այրվում էր
Մարտի 25-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գր. Լուսավորիչ փողոցում՝ Քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեյրութի փողոցում՝ Անգլիական այգու մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.31-ին, մարվել՝ 10.34-ին: «ՎԱԶ-2121» մակնիշի 77VQ779 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ս. Գ., ծնվ. 1960 թ.) շարժիչի հատվածում այրվել են ջրի խողովակները և էլ.մալուխներ: