|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը եւ այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկի մտակայքում «Մերսեդես» մակնիշի 77 RR 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվելով հարակից ձորակը՝ այրվել:
Հրդեհը մարվել է ժամը 02.56-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Զոհեր եւ տուժածներ չկան: