կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 22:23
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ «Ժառանգությունից»

Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ «Ժառանգությունից»

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից: Այդ մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում:

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է Ռուբեն Հակոբյանը։