կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-30 22:05
Քաղաքական

ՀՐԱՊԱՐԱԿ. Ժառանգությունից՝ ՕԵ՞Կ

ՀՐԱՊԱՐԱԿ. Ժառանգությունից՝ ՕԵ՞Կ
«Օրինաց երկիրը» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել ոչ միայն բիզնեսմեն-փողատերերով, այլև քաղաքական դեմքերով: Եվ այդ նպատակով բանակցություններ է սկսել որոշ անձանց հետ: Մասնավորոպես, այդ անձանց թվում է «Ժառանգության» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը, ըստ մեր աղբյուրների, երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել ՕԵԿ ղեկավարության հետ: Վերջին անգամ հանդիպել են 4 օր առաջ՝ Երևան-Աշտարակ մայրուղու «Շիրակ» ռեստորանում՝ գիշերը: Հանդիպմանը մասնակցել են Հեղինե Բիշարյանն ու Արծրունի Աղաջանյանը: Սաֆարյանին առաջարկել են անդամակցել ՕԵԿ-ին՝ խոստանալով 2012-ից հետո կամ խմբակցության քարտուղարի, կամ որևէ նախարարական աթոռ: Համոզելու ժամանակ, որպես կանոն, օգտագործում են այն փաստարկը, որ 2012-ին «Ժառանգությունը» Աժ չի մտնելու, ուստի հիմա ամենահարմար ժամանակն է «Ժառանգության» խորտակվող նավը լքելու համար: