կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 09:33
Հասարակություն

Նաիրիտցիները կվերսկսեն բողոքի ակցիաները. «Հայկական ժամանակ»

Նաիրիտցիները կվերսկսեն բողոքի ակցիաները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ ամիս իրենց շուրջ 1.5 տարվա աշխատավարձը ստացած նաիրիտցիները բողոքի նոր շարք են նախաձեռնում, այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով:

Առաջին հավաքն այսօր է, առավոտյան կառավարության նիստի ժամին նրանք հավաքվելու են շենքի մոտ և պահանջելու են հանդիպում վարչապետի կամ էներգետիկայի նախարարի հետ:

Վերջինս երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին ի պատասխան ասել է, որ թեև Համաշխարհային բանկի եզրակացությամբ գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է, իրենք հաշվի չեն առնի դա:

 

«Թող պարզաբանեն, թե այս մի քանի ամիսներին բացի այդ մասին հայտարարելուց ուրիշ ինչ քայլեր են արել, որ մենք հասկանանք՝ իրենք նախանձախնդիր են այդ հարցում: Անկախ այդ հայտարարությունից՝ վաղը հավաքվելու ենք և հույս ունենք, որ կստանանք հավաստիացում, թե կոնկրետ երբ է սպասվում գործարանի վերագործարկումը, մերկապարանոց հայտարարությունները հիմք չեն»,-մեզ հետ զրույցում երեկ ասաց գործարանի նախկին խոսնակ Ա. Հարությունյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: