Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին և ԱԺ-ում կայանալիք առաջիկա քննարկումներին:
«Վաղն արդեն ԱԺ լիագումար նիստում սահմանադրական բարեփոխումների քննարկումն է սկսվելու: Ես ակնկալում եմ, որ այն բավական հետաքրքիր է լինելու: Բարեփոխված տարբերակով անցում կլինի խորհրդարանական կառավարմանը, ինչը չափազանց դրական է: Բոլոր` այդ տիպի երկրները ժողովրդավարական են, փոխարենը` նախագահականներն են ոչ դեմոկրատական»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով դիտարկմանը, թե, փաստորեն, մինչ սահմանադրական բարեփոխումները մենք ապրում էինք ոչ ժողովրդավարական երկրում, Մարտիրոսյանն ասաց. «Մենք ամենաժողովրդավարական երկիրը չենք, մենք հիբրիդային համակարգում ենք: Մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծել: Կուսակցությունների կայացվածությունը բավականին ցածր է: Ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա: Վաղն արդեն պարզ կլինի, թե ով ինչին է կողմ կամ դեմ»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նա անդրադարձավ նաև կայուն մեծամասնության դրույթին: «Հանրաքվեի է դրվելու: Ես չեմ կարծում, որ երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի: Վերջնական տեքստն է դրվելու հանրաքվեի: Որևէ դոգմատիկ դրույթ այս նախագծում չկա, քննարկումների ընթացը ցույց կտա: Հիմնական դրույթն այն է, որ մենք անցում ենք կատարում խորհրդարանական համակարգին»,- ասաց պատգամավորը:
Խոսելով «Ոչ»-ի շարժման մասին` նա ասաց. «Ես կարծում եմ`ակնհայտ է, որ նրանց որևէ բան չի հաջողվի, որևէ օրակարգ չկա: Անհասկանելի է, թե ինչին են դեմ: Տարիներ շարունակ կողմ են եղել խորհրդարանական համակարգին»:
Մարտիրոսյանը հավելեց, որ իշխանության վերարտադրությունը միշտ էլ կա, և սահմանադրությունը չէ, որ օգնում է: «Վերարտադրվելը քրեական հանցագործություն չէ: Նորմալ է, որ ուզում են մնալ իշխանության: Այստեղ կրիմինալ բան չկա: Դա քաղաքական ցանկություն է»,- ասաց նա: