55-ամյա քաղաքացին թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է
Հոկտեմբերի 14-ին` ժամը 19.47-ին, Վանաձորի թիվ 1 ԲԿ-ի հերթապահ բժիշկ Հայրապետյանից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 14 շենքի բնակչուհի՝ 1955 թ. ծնված Գալյա Գրիգորյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: