կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 08:16
Հասարակություն

Գյումրու նախկին քաղաքապետին պատկանող ընկերության լիազորությունները դադարեցվել են. «Ժամանակ»

Գյումրու նախկին քաղաքապետին պատկանող ընկերության լիազորությունները դադարեցվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից խնդրահարույց իրավիճակ էր ստեղծվել Գյումրիի ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտի ոլորտում: Դադարեցվել էին թիվ 22 երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ լիազորությունները: Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից: Ի զարմանս մեզ՝ բացակայում էր համապատասխան բաժնի ղեկավարը, եւ պարզաբանումներ մեզ փոխանցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը:


Ըստ այդմ՝ դեռեւս 2014 թ. մայիսին սպասարկող ընկերությունը խախտումներ է թույլ տվել մրցույթով իրեն վստահված երթուղու սպասարկման ընթացքում, ինչի համար Գյումրու քաղաքապետարանը դիմել է դատարան: Առաջին ատյանի դատարանը բավարարել է քաղաքապետարանի հայցը, սակայն սպասարկող ընկերությունը դիմել է Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի բեկանման հայցով: Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ արդեն Վճռաբեկ դատարանն էլ նույնիսկ վարույթ չի ընդունել «Սրընթաց ուղիների» հայցը Վճռաբեկ ատյանին:

Նշենք, որ քաղաքի ամենից ծանրաբեռնված երթուղիներից մեկն է թիվ 22-ը, որը ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում