|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:
Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականին զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս:
Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավի կիրառումը:
Նախաքննությունը շարունակվում է: