Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀՇ կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը դուրս է եկել ՀՀՇ-ից: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: Հենց սա է այն պատճառը, որի համար էլ Ռուբինյանը լքում է ՀՀՇ-ն:
Պարզվում է՝ Ռուբինյանը մամուլից է տեղեկացել, որ գործընկերները գնացել են հանդիպման: Համենայն դեպս, այդպես է նա պնդում իր ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
«Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:
ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը եւ խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ եւ վերաբացեցինք այն: Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Խաղաղ չեն օրերը նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում. տարաձայնություններ են հասունացել ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի եւ խմբակցության մյուս պատգամավորների միջեւ: Խմբակցությունում դեմ են Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, մինչդեռ` Լյուդմիլա Սարգսյանը հակառակ կարծիքին է: Խնդրի վերաբերյալ առավել մանրամասն՝ փոքր-ինչ ուշ: