կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 16:49
Քաղաքական

ՀՀԿ-ի տունը կռիվ է ընկել

ՀՀԿ-ի տունը կռիվ է ընկել

Պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տրված է: Իշխանություններն անհանգիստ են: Իսկ անհանգստությունն ամենեւին էլ պայմանավորված չէ նախընտրական քարոզարշավով, մրցակիցների սանձերը քաշելու եւ ոչ էլ լայնամասշտաբ խախտումներ անելու մտահոգությամբ: Խնդիրն այլ է, խնդիրը ստեղծված իրավիճակն է:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` հիմա ՀՀԿ-ականները լուրջ մտածմունքի մեջ են` թե նախագահական ընտրություններից հետո ով որտեղ կհայտնվի, եւ արդեն իսկ բանակցություններ են սկսել, մարդիկ են «գործուղում» կուսակցության ղեկավարի մոտ: ՀՀԿ-ականների մեծ մասին անհանգստացնում է այն փաստը, որ ընտրություններից հետո գործող նախագահը ազգային համաձայնության կառավարություն կցանկանա ստեղծել, , ինչի հետեւանքով իշխանության մեջ իրենց տեղերը կպակասեն`  հօգուտ մյուս կուսակցությունների, հատկապես` ԲՀԿ-ի:

 

Հասկանալով, որ ոչ ոք չի կարող ազդել նախագահի որոշումների վրա, չեն էլ համարձակվի հակաճառել, այդ պատճառով սկսել են իրար դեմ աշխատել, սեւացնել ու փնովել միմյանց: Թեեւ որոշ «խելոքներ» փորձում են իրավիճակը հօգուտ իրենց ներկայացնել, ծախսելով մեծ գումարներ, մարդկային ռեսուրսներ, սիրաշահել ու սպառնալ, բայց նրնաք էլ հիանալի հասկանում են, որ վերջին խոսքը նախագահինն է: