կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 16:35
Հասարակություն

Meydan TV-ի տնօրենը պատմել է, թե խայտառակությունն ուր է հասել Ադրբեջանում

Meydan TV-ի տնօրենը պատմել է, թե խայտառակությունն ուր է հասել Ադրբեջանում

Ադրբեջանական Meydan TV-ի գլխավոր տնօրեն Էմին Միլլին ուշագրավ հոդված է հրապարակել The Washington Post-ում` քննադատության արժանացնելով Ադրբեջանի երկրի նախագահ Իլհամ Ալևին:

Միլլիի խոսքով՝ Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրեն լռեցնելու և ահաբեկելու փորձերը, չնայած նրան, որ ինքը նախկինում երկու անգամ բանտակվել է աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկի՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և այժմ բնակվում է Գերմանիայում:

«Վերջերս Բեռլինում էի, երբ տեղեկացա, որ Ադրբեջանում բնակվող իմ 23 բարեկամները բաց նամակով հրաժարվել են ինձնից. ստորագրել և ուղարկել են նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով ինձ՝ Ադրբեջանին դավաճանելու համար: Նրանք իրենց ողջ աջակցությունն են հայտնել Ալիևին և իր վարած «ներքին և արտաքին քաղաքականությանը»,-հոդվածում պատմել է Միլլին՝ հավելելով.

«Հաջորդ օրը իմացա, որ ձերբակալվել է զարմիկս՝ Փոլադ Աբդուլաևը և որ ոստիկանությունը ստիպել է իմ բարեկամներին ստորագրել Ալիևին իրենց հավատարմության երդման նամակը։ Ավելի վաղ աներձագս՝ Նազիմ Աղաբայովը, հայտնի IT մասնագետ՝ Ադրբեջանում, ձերբակալվել է թմրանյութեր վաճառելու կեղծ մեղադրանքներով։ Նրան այժմ 12 տարվա ազատազրկում է սպառնում: Այս ամենը տեղի է ունեցել Ալիևի կողմից սպորտի նախարար Ազատ Ռահիմովի միջոցով ուղարկված մահվան սպառնալիք ստանալուց մեկ ամիս անց»:

Այնուհետև Միլլին պարզաբանում է հարցը, թե ինչո՞ւ են ինքն ու իր ընտանիքը դարձել Ադրբեջանի իշխանությունների թիրախը:

«Ակտիվիստ լինելու պատճառով, ով Բեռլինում հիմնել է անկախ մեդիա՝ Meydan TV-ին, ով հողորդում է Ադրբեջանի մասին ճշմարտությունը»,-ասել է տնօրենը՝ նշելով, որ իր հետ կատարվածը միակ դեպքը չէ:

«Ադրբեջանի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ կա»,-հավելել է նա: Միլլին նաև անդրադարձել է լրագրողների, ակտիվիստների և այլախոհների նկատմամբ ճնշումներին և կեղծված ընտրություններին:

 «Ալիևը «հաղթանակը» ի ցույց դնող 2013 թվականի ընտրությունների արդյունքերը սխալմամբ հրապարակվել էին ընտրություններից մեկ օր առաջ»,-հիշել է նա հոդվածում:

 Միլլին այնուհետև նշում է Ադրբեջանի նավթի պաշարների նվազման հանգամանքը, որը, նրա խոսքով, հավելյալ ճնշում են գործադրում Ալիևի՝ մաֆիայի ոճով աշխատող իշխանության վրա:

Նրա խոսքով՝ նավթից ստացված եկամուտը թույլ է տալիս իշխանությունների հետ սերտ համագործակցող հարուստ և կազմակերպված հանցավոր խմբերին մոնոպոլիզացնել մամուլը: Միլիի բնորոշմամաբ՝ բռնությունների վերջին ալիքը մատնում է Ալիևի նվազող վստահությունն իր քաղաքական ապագայի հանդեպ, երբ իր տնտեսական ուժի հիմքերն աստիճանաբար քայքայվում են: Միլլին իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով.

«Ալիևը երկրի ապագան և երկարատև կայունությունը ոչնչացնում է՝ հարձակվելով անկախ ԶԼՄ-ների վրա: Տարածաշրջանում ավտորիտարիզմի աճող ալիքին հակազդելու համար Ադրբեջանում և հետխորհրդային տարածքում անկախ լրատվամիջոցներին աջակցությունը պետք է դառնա միջազգային հանրության գլխավոր առաջնահերթություններից մեկը»: