|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր մարտական հենակետում զոհվել է պայմանագրային զինծառայող 1990 թվականին ծնված Աշոտ Հովհաննիսյանը: Զոհված զինծառայողը Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի բնակիչ էր: Բարձրունիի համայնքապետ Գագիկ Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Աշոտը սոցիալապես անապահով ընտանիքից էր: Նրա երկու եղբայրները ևս պայմանագրային զինծառայողներ են:
Գյուղապետն ասաց, որ ամբողջ գյուղը պարզապես ցնցված է տեղի ունեցածից: «Ահավոր բան է տեղի ունեցել: Մենք էլ վաղ առավոտյան իմացանք` ինչ է եղել: Մեր գյուղի վերևում գտնվող դիրքերում է եղել դեպքը: Ես մանրամասների չեմ տիրապետում, բայց մի տեսակ չեմ հավատում, որ անզգուշության հետևանքով այդ դեպքը տեղի ունեցած լինի: Ինչևէ, իրավապահները կպարզեն»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ Աշոտին 2 գնդակ է դիպել:
Գևորգյանի խոսքով՝ Աշոտը շատ լավ տղա էր, սիրված բոլորի կողմից: Նա նշեց նաև, որ մահացած զինծառայողն ուներ 1 քույր և երկու եղբայր:
«Երկու եղբայրները ևս մեր զորամասում էին ծառայում` որպես պայմանագրային զինծառայող»,- ասաց գյուղապետը` հավելեով, որ այսօր առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զորամաս: