Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 16-ին ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում 22-ամյա Արայիկ Սարգսյանի մահվան դեպքի մասին:
Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը եղել է դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող: Ծառայակիցների վկայությամբ՝ միջադեպը միջանձնային հարաբերությունների հետ առնչություն չունի: Նախնական վարկածով՝ պայմանագրային զինծառայողին անզգուշաբար մահացու հրազենային վիրավորում է հասցրել 19-ամյա ծառայակիցը՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Ըստ այդ տեղեկությունների՝ զինծառայողը, վստահ լինելով, որ ինքնաձիգի պահունակը դատարկ է, ցանկացել է կատակ անել և ինքնաձիգն ուղղել է սերժանտի վրա, սակայն, ցավոք, պահունակը կիսով չափ լիցքավորված է եղել, և գնդակը դիպել է զինծառայողին:
Yerkir.am-ին ՀՀ քննական կոմիտեից հայտնեցին, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սերժանտ, պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին` ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 22-ամյա Արայիկ Սարգսյանը ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից էր: Մեր տեղեկություններով՝ Արայիկը վեց երեխաներից ավագն էր, ամուսնացած չէր: