|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, Եվրասիա միջազգային համալսարանին և Վանաձորի պետական համալսարանին է ուղարկել փորձագիտական զեկույցները: ՈԱԱԿ-ում հավատարմագրման դիմում-հայտ ներկայացնելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանված ձևաչափով ինքնավերլուծություն էին ներկայացրել, իսկ մայիս-հունիս ամիսներին էլ կայացել է փորձագիտական խմբերի այցը բուհեր:
Հիմնվելով բուհի ինքնավերլուծության և ուսումնական հաստատություն կատարած այցի արդյունքների վրա`փորձագիտական խումբը, որի կազմում ընդգրկված են 3 հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող փորձագետ և մեկ միջազգային փորձագետ, 10 չափանիշներով գնահատել է բուհի ինստիտուցիոնալ կարողությունները`մատնանշելով առկա խնդիրները և դրանց վերացմանն ուղղված խորհուրդներ մատուցելով: Բուհն, իր հերթին, կարող է իր դիտարկումները ներկայացնել ՈԱԱԿ` համաձայնելով կամ չհամաձայնելով փորձագիտական դիտարկումների հետ:
Հավատարմագրման կարգի համաձայն`հաջորդիվ բուհը պետք է փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացաման գործողությունների պլան կազմի`իրականացման ժամանակացույցով: Փորձագիտական խումբը գնահատելու է նաև գործողությունների պլանի իրատեսականությունը: Այնուհետև ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով այս բոլոր փաստաթղթերի վրա, որոշում կկայացնի`բուհին շնորհելով հավատարմագրում 6 կամ 4 տարով, պայմանական հավատարմագրում 2 տարով կամ կմերժի հավատարմագրումը: